ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.04.2025 | 00:01

Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, քո անվան փառքի համար։

Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։

Թող հեթանոսները երբեք չասեն. «ՈՒր է նրանց Աստվածը»,

Այլ մեր աչքի առջև թող հայտնի լինի հեթանոսներին

Քո ծառաների արյան վրեժը, որ հեղվեց։

Գերեվարվածների հեծեծանքը թող հասնի քեզ,

Քո բազկի զորությամբ պահպանի՛ր

սպանվածների որդիներին։

Յոթնապատիկ հատուցի՛ր մեր հարևաններին այն նախատինքի փոխարեն,

Որով նախատեցին քեզ, Տե՛ր։

Մենք՝ քո ժողովուրդն ու քո արոտի ոչխարները,

Հավիտյան Քեզ գոհություն պիտի տանք,

Քո օրհնությունը պիտի հռչակենք սերնդեսերունդ:

Սաղմոս 78 (79) 9-13

Դիտվել է՝ 3611

Մեկնաբանություններ